Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը որակել է որպես ԱՄՆ սադրանք


Իրանի զինված ուժերը հրթիռներ չեն արձակել  բարեկամ և հարևան Թուրքիայի ուղղությամբ, հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակը։


«Հաշվի առնելով ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդների անցյալի սադրանքները, ենթադրելի է, որ այդ գործողությունը ձեռնարկվել է նրանց կողմից՝ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խաթարելու նպատակով», – ասվում է հայտարարության մեջ։


Մարտի 13-ին Թդւրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի օդային տարածքում իրանական հրթիռ խոցելու մասին: Թուրքական «Սավունմա Սանայի» կայքը որպես թիրախ նշել էր Ինջիրլիքի ավիաբազան: Հրթիռը խոցվել էր ՆԱՏՕ-ի ուժերի կողմից:


Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր մարտի 4-ին և 9-ին Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռի խոցման մասին։ Այդ ժամանակ Իրանի իշխանությունները նույնպես հերքել էին միջադեպին իրենց մասնակցությունը։

Դիտումների քանակ2

Leave a comment