https://arm.sputniknews.ru/20260313/datarani-mvot-iravitshaky-larvec-samvel-karapetjani-ajakicneric-3y-berman-entarkvecin-99825949.html
Դատարանի մոտ իրավիճակը լարվեց. Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ը բերման ենթարկվեցին
Դատարանի մոտ իրավիճակը լարվեց. Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ը բերման ենթարկվեցին
Sputnik Արմենիա
Քաղաքսցիները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հոդվածով: 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T19:27+0400
2026-03-13T19:27+0400
2026-03-13T19:28+0400
տեսանյութեր
տեսանյութ
սամվել կարապետյան
ձերբակալություն
դատարան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99825784_0:39:721:444_1920x0_80_0_0_c9b50cd4912f7bb2d3882b84139fe7ac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ին բերման են ենթարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:Նշենք, որ ժամը 15:30-ից դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը:Նշենք, որ բազմաթիվ համախոհներ արդեն մի քանի ժամ է` հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:Տեղում նաև ուժեղացված ոստիկանական ծառայություն է իրականացվում:Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
2026
Լուրեր
am_HY
Դատարանի մոտ իրավիճակը լարվեց. Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ը բերման ենթարկվեցին
Sputnik Արմենիա
Դատարանի մոտ իրավիճակը լարվեց. Սամվել Կարապետյանի աջակիցներից 3–ը բերման ենթարկվեցին
2026-03-13T19:27+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0d/99825784_0:0:721:540_1920x0_80_0_0_71b5e343e1c7206aa268336c4b51b409.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, սամվել կարապետյան, ձերբակալություն, դատարան, հհ ոստիկանություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, սամվել կարապետյան, ձերբակալություն, դատարան, հհ ոստիկանություն, видео
Քաղաքսցիները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հոդվածով:
Նշենք, որ ժամը 15:30-ից դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը:
«3 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում»,- նշեց Սարգսյանը:
Նշենք, որ բազմաթիվ համախոհներ արդեն մի քանի ժամ է` հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը:
Տեղում նաև ուժեղացված ոստիկանական ծառայություն է իրականացվում:
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։