https://arm.sputniknews.ru/20260313/amusinnery-viravvorvel-en-belgvorvodi-merdzakajqum-arevtrajin-objektin-ats-i-harvatsic-99814131.html
Ամուսինները վիրավորվել են Բելգորոդի մերձակայքում առևտրային օբյեկտին ԱԹՍ-ի հարվածից
Ամուսինները վիրավորվել են Բելգորոդի մերձակայքում առևտրային օբյեկտին ԱԹՍ-ի հարվածից
Sputnik Արմենիա
Գրայվորոն քաղաքում ուկրաինական դրոնը հարվածել է պատմաերկրագիտական թանգարանին։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T16:38+0400
2026-03-13T16:38+0400
2026-03-13T16:38+0400
բելգորոդ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951483_0:0:3023:1700_1920x0_80_0_0_a00eea8023060bb169d761804e81f365.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզում ամուսնական զույգը տուժել է Բուտովո գյուղի տարածքում գտնվող առևտրային օբյեկտին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, ևս մեկ անօդաչու թռչող սարք հարձակվել է Գրայվորոն քաղաքի պատմաերկրագիտական թանգարանի ուղղությամբ: Այս մասին հայտնել Է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/12/98951483_0:0:2729:2047_1920x0_80_0_0_355c385663a6498169d3f8d1a18ee976.jpg.webp
բելգորոդ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ
բելգորոդ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան, պատերազմ
Գրայվորոն քաղաքում ուկրաինական դրոնը հարվածել է պատմաերկրագիտական թանգարանին։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Բելգորոդի մարզում ամուսնական զույգը տուժել է Բուտովո գյուղի տարածքում գտնվող առևտրային օբյեկտին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, ևս մեկ անօդաչու թռչող սարք հարձակվել է Գրայվորոն քաղաքի պատմաերկրագիտական թանգարանի ուղղությամբ: Այս մասին հայտնել Է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Յակովլևսկի շրջանի Բուտովո գյուղի շրջանում առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ամուսիններ են տուժել։ Դեմքի, ձեռքի և բարոտրավմայի բազմաթիվ բեկորային վերքերով կնոջը շտապօգնության բրիգադը տեղափոխում է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց: Նրա ամուսինը բարոտրավմայով տեղափոխվում է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Վնասվել են շենքի ապակիներն ու ճակատը», – գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։