Ազգային–ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսի այցի և Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հետ կապված անօրինական պաշտոնանկության հիմքում Փաշինյանի ուրացման քաղաքականությունն է։ Նվիրված հինգ գրքերից մեկն այս գիրքն է և, կարծես, Փաշինյանի համար ամենից խնդրահարույցը։
Որպես այդ գրքի նախաբանի հեղինակ նշեմ, որ գիրքն ունի բարձր ակադեմիական մակարդակ։ Այն, և ևս ավելի քան մեկ տասնյակ գրքեր, հետազոտող Արա Քեթիպեանի տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքն է և ամփոփում է Կովկասի թաթարների կողմից հայոց ջարդերի վերաբերյալ ամերիկյան մամուլում 1905-1921 թթ․ եղած հրապարակումները։
Փաշինյանի այս քայլը ոչ միայն ազատ խոսքի սահմանափակում է, այլև ակադեմիական ազատության ոտնահարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)