Բաժանորդագրվել
Դավիթ Մուրադյանը դեկտեմբերին կդառնար 75 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Նրա մահվան լուրը հրապարակվել է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։
«Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։ Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում»,– ասված է հաղորդագրությունում։
Մահվան պատճառը չի նշվում։
Նշենք, որ Դավիթ Մուրադյանը դեկտեմբերին կդառնար 75 տարեկան