Մեր պատմության մասին խոսելն այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում է. Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր շարունակ քննարկվում է Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենի` պաշտոնից ազատվելու հարցը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո Էդիտա Գզոյանին ստիպում են աշխատանքից ազատվել, որովհետև նա համարձակվել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային պատմել Արցախի և Սումգայիթյան ջարդերի մասին:

Այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր ցուցումով է ազատվել տնօրենը, որովհետև հանդգնել է ներկայացնել մեր պատմությունը, իսկ մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում է:

Հասկանում եք, չէ՞, թե ինչ է կատարվում: Երկու բան.

  1. իշխանությունը վարչապետի մակարդակով անօրինական բռնաճնշումների է ենթարկում ՀՀ քաղաքացիներին:
  2. իշխանությունը պետական լծակները օգտագործում է Հայաստանի ազգային պետությունը ոչնչացնելու նպատակով:

Ես առաջարկում եմ ՀՀ կառավարությանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը լրացնելու մասին հայտարարությունը ուղարկել նաև Թուրքիա և Բաքու՝ համապատասխան թեկնածուներ գտնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment