Մենք պատրաստ ենք Կոռնիձոր-Երասխով ապահովել Նախիջևան-Ադրբեջան կապը. վարչապետ (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաղորդակցությունների հետ կապված մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ։ Երեկ էլ եվրոպական խորհրդարանից ասացին, նման ընկալում կա, որ կարող է Հայաստանը փորձի ձգձգել, ինչի համար պիտի ձգձգի։ Ընդհակառակը, մենք ուզում ենք այդ խնդիրը րոպե առաջ լուծվի, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից։ Եվ էլի ուզում եմ վերահաստատել՝ մենք պատրաստ ենք Կոռնիձորից մինչև Երասխով ապահովել Ադրբեջանի արևելյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության կապը, – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Leave a comment