Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն․ պետբյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։

Նա հիշեցրեց, որ 2025 թ–ի 1–ին կիսամյակում, երբ ամփոփել էին 15 կառավարման մարմինների 57 ուղղություններով կատարված աշխատանքները, 3.6 մլրդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ էին հատկացրել ու տրամադրել։

Leave a comment