Ասում են՝ տանն ուտելու բան չկա, դատարկ կաթսան նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատում. Փաշինյան

Ասում են՝ տանն ուտելու բան չկա, դատարկ կաթսան նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատում. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երկրում չկա այդպիսի մի հարց, որի լուծման համար ինչ-որ մեկը պետք է չվճարի, նույնիսկ այն հարցերը, որոնց լուծման համար ֆիզիկական նյութի տեղաշարժ և ֆիզիկական նյութի հետ հաղորդակցություն չի նախատեսվում, այդ ամենի հետևում կա ծախս»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց. «Երբ մարդն իր դարպասից դուրս է գալիս և տեսնում է, որ դարպասի դիմացը ցեխ է, ուզում է՝ այդ հարցը լուծվի, բայց պետք է նաև հասկանանք՝ այդ հարցը ոնց կարող է լուծվել, դա կարող է լուծվել այն դեպքում, երբ բյուջետային համակարգն աշխատի: Բյուջետային համակարգը սկսվում է կրպակից, դարպասի դիմաց գտնվող կրպակից, ՀԴՄ-ն դրված է, թե դրված չի, հարկը վճարվում է, թե չի վճարվում: Այս ռեժիմի մեջ շատ կարևոր է մի բան՝ հարցի սոցիալական դրվածքը: Իրավիճակ լինում է, երբ երեկոյան կամ ցերեկը հավաքվում են և արձանագրում են, որ տանն ուտելու բան չկա, սովորաբար նման դեպքերում հարձակվում են տանտիկնոջ վրա, ասում են՝ չհասկացա եկել ենք հոգնած-ջարդված՝ տանն ուտելու բան չկա, հարգելիներս որտեղից լինի ուտելու բան, այսինքն՝ դատարկ կաթսան, նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատում: Պետական բյուջեն մարդիկ պատկերացնում են, թե ֆիննախում մի սենյակ կա, այնտեղ մեքենա կա, փողը տպուն են բաշխում»:

Leave a comment