Իրաքում Իտալիայի ռազմաբազան հրթիռակոծվել է

Իրաքի Քուրդիստանի շրջանում տեղակայված իտալական ռազմաբազան գիշերը հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարարությունը։

«Էրբիլում գտնվող մեր բազան հրթիռակոծվել է։ Իտալացի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Բոլորն անվտանգ են», – ասվում է X-ում արված հայտարարության մեջ։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին առանձին հրապարակմամբ հայտնել է, որ զինվորականները ապաստանել են բունկերում, և բոլորը առողջ և անվտանգ են։

«Խստորեն դատապարտում ենք Էրբիլում իտալական բազայի վրա հարձակումը», – գրել է Տայանին։

 

Leave a comment