Թուրքիայի Էներգետիկայի նախարարը՝ Փաշինյանի և Խուդաթյանի հետ հանդիպման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը իր սոցցանցերում գրել է, որ Փարիզում հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։

«Հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը, ներառյալ էլեկտրաէներգիայի, ատոմային էներգիայի և բնական գազի համագործակցության ոլորտները»։

Leave a comment