Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ունենա բուժկետ և մեկուսարան

Պաշտոնական

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ունենա բուժկետ և մեկուսարան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է․

 Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ունենա բուժկետ և մեկուսարան։

 Բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում պետք է.
ապահովվի գործառնական գոտիավորում` համապատասխան կահավորմամբ,
 շարժական միջնապատ՝ առանձնացնելով մեկուսարանը:

 Բուժկետը պետք է ունենա.
 դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման լվացարան, – ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղ,
 պահարաններ,
 բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ:

 Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:

 Հայտնաբերված հիվանդ երեխաները և աշխատակիցներն անմիջապես տեղափոխվում են մեկուսարան՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատությանը ու երեխայի օրինական ներկայացուցչին։

 Հայտնաբերված վարակիչ հիվանդության դեպքերը գրանցվում են «Հիվանդությունների հաշվառման» մատյանում։

* ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 50-Ն հրաման։
* ՀՀ առողջապահության նախարարի 2017թվականի մարտի 28-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 12-Ն հրաման։

Leave a comment