Տիգրան Քեոսայանի անվան ութերորդ մրցանակը կստանա 68 օր դիրքը պահած մարտիկը

https://arm.sputniknews.ru/20260310/tigran-qevosajani-anvan-utervord-mrcanaky-kstana-68-or-dirqy-pahats-martiky-99697662.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99696998_0:0:2732:2048_1920x0_80_0_0_44a388ffd65bc67b6c3afa52388751ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հերոս, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, ռուսաստան, վլադիմիր պուտին, հատուկ ռազմական գործողություն

հերոս, մարգարիտա սիմոնյան, տիգրան քեոսայան, ռուսաստան, վլադիմիր պուտին, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի հերոսի աստղ շնորհել 21-ամյա մարտիկ Յարաշևին։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի հատուկ ռազմական գործողության մարտիկ Սերգեյ Յարաշևին Սամարայից։

«Տիգրանի անվան ութերորդ մրցանակը գնում է այդ մարտիկին՝ Տիգրանի և իմ խոնարհումների հետ միասին», – գրել է նա։

Նա երկու ամսից ավելի միայնակ պահել է դիրքերը Գրիշինոյի մոտ՝ Կրասնոարմեյսկի ուղղությամբ (ԴԺՀ), Ուկրաինայի զինված ուժերի զինյալների գրոհների ներքո։

Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հրամանագիր նախապատրաստել հատուկ ռազմական գործողության 21-ամյա մարտիկ Սերգեյ Յարաշևին Ռուսաստանի հերոսի աստղ շնորհելու մասին։ Երիտասարդ հերոսի սխրանքի մասին ՌԴ առաջնորդին մարտի 10-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ պատմել է ԴԺՀ–ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Պատկերացնում եք, թե որքան թշնամու հակագրոհներ են եղել։ Նրանք փորձում էին կոտրել… Անհնար էր այնտեղ մոտենալ. անօդաչուներով էին փոխանցվում և՛ զինամթերքը, և՛ ականները, և՛ սնունդը», – Պուտինին պատմել է Պուշիլինը։

ԴԺՀ ղեկավարն ընդգծել է, որ զինվորականը կատարել է դրված բոլոր խնդիրները, նրան տարհանել են։ Այժմ հիվանդանոցում է, անդամահատվել են նրա երկու ոտնաթաթերը։

Leave a comment