Փաշինյանը և Մակրոնը կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը

Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայտնում են Կառավարությունից։

Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։ Անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին»,- նշված է հայտարարության մեջ։

Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։ Փարիզում վարչապետը մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

The post Փաշինյանը և Մակրոնը կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը appeared first on CIVILNET.

Leave a comment