««Նաիրի» հիվանդանոցի «ցանկությամբ» հերթական ծառասպանդն է իրականացվել». Էդուարդ Հայրումյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Այսօր «Նաիրի» հիվանդանոցի ու «Նաիրի Հաուզ» կառուցապատողի «ցանկությամբ» Երևանի քաղաքապետարանի կանաչապատում ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել Երևանում՝ հատելով Պարոնյան փողոցի վրայի ու Նաիրի հիվանդանոցի կողքի բոլոր ծառերը, բացառությամբ վերջին 2 լուսանկարի հիասքանչ թեղիների, որոնք սպանդը կարողացա կանխարգելել։
     Ուղղակի ծանոթացեք Երևանի քաղաքապետարանի գործելաոճին»։

Leave a comment