ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը մասնակցել է «Հանրային ներդրումների կառավարման կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովին
ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը մասնակցել է Համաշխարհային բանկի հետ համատեղ անցկացված «Հանրային ներդրումների կառավարման կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում Գարիկ Պետրոսյանը ներկայացրել է ՀՆԿ կարգավորումների հիմնական առանձնահատկությունները ՀՀ-ում, ինչպես նաև վերջերս տեղի ունեցած ինստիտուցիոնալ և իրավական փոփոխությունները:
Համաշխարհային բանկի գործընկերներն իրականացրել են պետական մարմիններում հանրային ներդրումային ծրագրերի մշակման կարողությունների զարգացման դասընթաց՝ ներկայացնելով սոցիալ-տնտեսական հաշվարկների պրակտիկ օրինակներ և այլընտրանքային սցենարների վերլուծություններ:
Կազմակերպվել են նաև անհատական քննարկումներ, և տրամադրվել է մեթոդական աջակցություն նախապատրաստման փուլում գտնվող հանրային ներդրումային ծրագրերի սոցիալ-տնտեսական գնահատումների իրականացման համար։