Մոսկվան հանձնառու է նպաստել Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգային շահերին․ Լավրովը՝ Արաղչիին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Ռուս նախարարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը՝ «հաշվի առնելով իրանական կողմի անվտանգության շահերը»։

«Սերգեյ Լավրովը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ լարվածության արագ թուլացման և քաղաքական ու դիվանագիտական ​​կարգավորմանը վերադառնալուն, որին ռուսական կողմը շարունակում է հանձնառու լինել՝ հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանում նրա հարևանների անվտանգային շահերը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Մարտի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում։

Leave a comment