Պուտինի և Թրամփի զրույցը հույս է ներշնչում Ուկրաինայում խաղաղության վերականգնման համար․ Պենտագոնի ղեկավար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցի ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքի հակամարտությունը և Ուկրաինայում խաղաղության վերականգնման հնարավորությունը՝ ըստ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի։

«Նախագահը պահպանում է ամուր հարաբերություններ համաշխարհային առաջնորդների հետ, ինչը մեզ հնարավորություններ և տարբերակներ է տալիս։

Նախագահն ասել է, որ դա լավ զրույց էր։ Ես ներկա չեմ եղել այդ զրույցին, բայց նրանք ասում են, որ դա լավ զրույց էր, որի ընթացքում, հուսով ենք, հաստատվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև որոշակի խաղաղություն հաստատելու հնարավորություն»,- մամուլի ասուլիսում ասել է Հեգսեթը։

Leave a comment