Արդյո՞ք ստացվել է այլմոլորակայինների ազդանշան. չինացի գիտնականները ուսումնասիրում են Կ2-155 համակարգից եկող հնարավոր ռադիոազդանշանը

Աշխարհի խոշորագույն՝ FAST (Five-hundred-meter Aperture Spherical Telescope) պարաբոլիկ ռադիոհեռուստակետի միջոցով իրականացված հետազոտությունները նոր ուշագրավ տվյալներ են բացահայտել տիեզերքի խորքերից։ Գիտնականների միջազգային խումբը՝ արհեստական բանականության ալգորիթմների կիրառմամբ, վերլուծել է դեռևս 2021 թվականին արձանագրված տվյալները և հայտնաբերել մի ազդանշան, որի բնույթը խիստ զարմացրել է մասնագետներին։

Հետազոտության համաձայն՝ NBS 260108 պայմանական անվանումը ստացած նեղշերտ ազդանշանը գրանցվել է Երկրից մոտ 238 լուսային տարի հեռավորության վրա գտնվող K2-155 աստղային համակարգի ուղղությունից։ Այս համակարգում ներառված է երեք մոլորակ (այսպես կոչված՝ «սուպեր-երկիր»), որոնցից արտաքինը՝ K2-155d-ն, գտնվում է իր աստղի՝ կարմիր թզուկի շուրջ բարենպաստ գոտում։ Այս երկնային մարմնի վրա պայմանները տեսականորեն թույլ են տալիս ջրի գոյությունը հեղուկ վիճակում։

Ազդանշանի առանձնահատկությունն այն է, որ այն փոխանցվել է 1148,4167 ՄՀց հաճախականությամբ՝ խիստ նեղ շերտով, ինչը բնորոշ չէ հայտնի բնական տիեզերական աղբյուրներին։ Ավելին, ազդանշանի աղբյուրը շարժվել է որոշակի հաստատուն արագությամբ, ինչը համապատասխանում է իր առանցքի շուրջ պտտվող մոլորակի դինամիկային, իսկ ինտենսիվությունը գերազանցել է ֆոնային մակարդակը 23 անգամ։

Չնայած այս գայթակղիչ տվյալներին՝ «Astronomical Journal»-ում իրենց աշխատության արդյունքները հրապարակած գիտնականները կոչ են անում չշտապել վերջնական եզրակացություններ անելու հարցում։ Հիմնական խնդիրն այն է, որ նմանատիպ ազդանշանները հաճախ կարող են պայմանավորված լինել երկրային տեխնածին խանգարումներով կամ ռադիոպոմեհերով։ Հետազոտողներն այժմ զբաղված են հնարավոր երկրային աղբյուրների բացառմամբ։

Հետաքրքրական է նաև ժամանակային գործոնը․ հաշվի առնելով հեռավորությունը՝ եթե ազդանշանն իրականում ունի արհեստական ծագում, այն տիեզերք է արձակվել դեռևս 1783 թվականին՝ մի ժամանակաշրջանում, երբ երկրային քաղաքակրթությունն դեռևս չէր թևակոխել զանգվածային արդյունաբերական դարաշրջան։

Միջազգային գիտական հանրությունում նման հնարավոր հայտնաբերումների համար գործում են հստակ կանոններ։ Համաձայն Միջազգային ասպրոնավթիկական ակադեմիայի (IAA) և ՄԱԿ-ի հովանու ներքո մշակված սկզբունքների՝ գիտնականները պարտավոր են հնարավորինս արագ և թափանցիկ կերպով տեղեկացնել հանրությանը ցանկացած նման նշանի մասին՝ խուսափելով տեղեկատվության արտահոսքից կամ գաղտնիացումից։ Եթե այլմոլորակային բանականության հետքերի առկայությունը հաստատվի, ապա հետագա պատասխան քայլերի կամ հաղորդագրությունների ուղարկման հարցը կարող է քննարկվել միայն միջազգային լայն խորհրդակցությունների արդյունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment