Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Նա իր X սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Թրամփի ավելի կոշտ հարվածներ հասցնելու մասին խոսքերը դատարկ սպառնալիք է անվանել։
«Աշուրա սիրող իրանական ժողովուրդը չի վախենում ձեր դատարկ սպառնալիքներից, ձեզանից ավելի հզորները չեն կարողացել ջնջել նրանց, այնպես որ, զգույշ եղեք, ինքներդ չկորչեք»,- գրել է նա։
Նշենք, որ Թրամփը սպառնացել է «20 անգամ ավելի ուժեղ» ռմբակոծել Իրանը, եթե Թեհրանը քայլեր ձեռնարկի Հորմուզի նեղուցը փակելու համար։