Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2027 թ. բյուջեի նախագիծը

Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2027 թ. բյուջեի նախագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 6-ի համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության համար նախատեսվել է 32 մլրդ 364 մլն դրամ, ինչը 4 մլրդ 987 մլն դրամով պակաս է 2026 թվականի ցուցանիշից։ Կապիտալ ծախսերը կկազմեն 8 մլրդ 953 մլն դրամ, ինչը 1 մլրդ 939 մլն դրամով ավելի է, քան 2026 թվականին։

Էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսության ուղղությամբ նախատեսվում է հատկացնել 48 մլրդ 717 մլն դրամ, ինչը 9 մլրդ 320 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Աջակցության ծրագրերը կկազմեն 43 մլրդ դրամ։

Կադաստրի կոմիտեին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 748 մլն դրամ, ինչը 786 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Կապիտալ ծախսերը կկազմեն 712 մլն դրամ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 216 մլն դրամ։ Կապիտալ ծախսերը կազմում են 6 մլն 966 հազար դրամ։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հատկացումները կկազմեն 629 մլն դրամ։

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 686 մլն դրամ։

Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 5 մլրդ 155 մլն դրամ։ Կապիտալ ծախսերը կկազմեն 3 մլրդ 947 մլն դրամ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 10 ծրագրի շրջանակում իրականացնել 60 միջոցառում: Դրանցից 5-ը վերաբերում են տնտեսության ու զբոսաշրջության, իսկ 5-ը՝ գյուղատնտեսության ոլորտներին։ Տնտեսության և զբոսաշրջության ոլորտում նախատեսվում է իրականացնել 25 միջոցառում՝ 34,5 մլրդ դրամ բյուջեով, իսկ գյուղատնտեսության ոլորտում՝ 35 միջոցառում՝ 48,7 մլրդ դրամ բյուջեով։

Ըստ նախարարի՝ «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրով նախատեսվում է հատկացնել մոտ 2,5 մլրդ դրամ։ Ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացմանը կուղղվի շուրջ 88 մլն դրամ, որի արդյունքում կմշակվի 30 ազգային ստանդարտ։

Գյուղատնտեսության ոլորտում 7,1 մլրդ դրամ կուղղվի վարկերի տոկոսադրույքների 0 տոկոսով սուբսիդավորմանը, իսկ 3,1 մլրդ դրամ՝ գյուղատնտեսական հումքի մթերումներին։

Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրին կուղղվի 1,6 մլրդ դրամ։

Leave a comment