https://arm.sputniknews.ru/20260310/levvon-arvonjany-karvogh-e-2rd-angam-nvatshel-amerikaji-gavaty-99669416.html
Լևոն Արոնյանը կարող է 2–րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը
Լևոն Արոնյանը կարող է 2–րդ անգամ նվաճել Ամերիկայի գավաթը
Sputnik Արմենիա
Գլխավոր եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որին հայ շախմատիստը հաղթել էր ԱՄՆ գավաթի 2024 թվականի եզրափակիչում։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T12:54+0400
2026-03-10T12:54+0400
2026-03-10T13:00+0400
լևոն արոնյան
լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները
ամն
գավաթ
հաղթանակ
շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե)
շախմատ
շախմատիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99668659_33:0:1466:806_1920x0_80_0_0_9a164385dfc99400952eefe9ae747040.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգների գավաթի 2026 թվականի եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Այսպես կոչված ընտրական եզրափակիչում Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել է աշխարհի շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանային։ Գլխավոր եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որը կիսաեզրափակիչում հաղթել էր մեկ այլ հայ գրոսմայստեր Սեմուել Սևյանին։Լևոն Արոնյանը տարվա ընթացքում վաստակած մրցանակային գումարով լավագույն եռյակում էԱրոնյանի և Սոյի միջև գլխավոր եզրափակիչի առաջին պարտիան կկայանա մարտի 10-ին։Նշենք, որ 2024 թվականին Լևոն Արոնյանը դարձել էր ԱՄՆ գավաթի հաղթող։ Այդ ժամանակ նա եզրափակիչում հաղթել էր հենց Ուեսլի Սոյին։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99668659_212:0:1287:806_1920x0_80_0_0_50ddc83e259dae80003b3dde65c6378d.jpg.webp
լևոն արոնյան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները, ամն, գավաթ, հաղթանակ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), շախմատ, շախմատիստ
լևոն արոնյան, լևոն արոնյանի վերելքներն ու վայրէջքները, ամն, գավաթ, հաղթանակ, շախմատի միջազգային ֆեդերացիա (ֆիդե), շախմատ, շախմատիստ
Գլխավոր եզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որին հայ շախմատիստը հաղթել էր ԱՄՆ գավաթի 2024 թվականի եզրափակիչում։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգների գավաթի 2026 թվականի եզրափակիչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Այսպես կոչված ընտրական եզրափակիչում Արոնյանը 2,5:1,5 հաշվով հաղթել է աշխարհի շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանային։ Գլխավոր եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն, որը կիսաեզրափակիչում հաղթել էր մեկ այլ հայ գրոսմայստեր Սեմուել Սևյանին։
Արոնյանի և Սոյի միջև գլխավոր եզրափակիչի առաջին պարտիան կկայանա մարտի 10-ին։
Նշենք, որ 2024 թվականին Լևոն Արոնյանը դարձել էր ԱՄՆ գավաթի հաղթող։ Այդ ժամանակ նա եզրափակիչում հաղթել էր հենց Ուեսլի Սոյին։