Կոբախիձեն շնորհավորել է Իսլամական հեղափոխության նոր գերագույն առաջնորդին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։

«Վրաստանի կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերությանը։ Իրանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», – ասվում է ուղերձում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, մարտի 8-ին ընտրվել է նրա իրավահաջորդ։

Leave a comment