https://arm.sputniknews.ru/20260310/yntanekan-brnutjan-depqern-atshum-en-2025in-191vov-aveli-varujt-e-qnnvel-qan-2024in-99667296.html
Ընտանեկան բռնության դեպքերն աճում են. 2025–ին 191–ով ավելի վարույթ է քննվել, քան 2024–ին
Ընտանեկան բռնության դեպքերն աճում են. 2025–ին 191–ով ավելի վարույթ է քննվել, քան 2024–ին
Sputnik Արմենիա
Դատարան ուղարկված 52 բռնության դեպքն անչափահասների նկատմամբ է եղել։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T11:34+0400
2026-03-10T11:34+0400
2026-03-10T11:34+0400
ընտանեկան բռնություն
հայաստան
դատարան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92313543_0:160:3072:1888_1920x0_80_0_0_7f409cc2d322e64e09aacd95687a0438.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2398 քրեական վարույթ, ինչը 191–ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին քննվել էր 2207 գործ։Ընդհանուր գործերի թվում 630 քրեական վարույթ փոխանցվել էր դեռևս 2024 թվականից։ Չնայած ընդհանուր վարույթների աճին, դատարան ուղարկված գործերի թիվը որոշ չափով նվազել է։ 2025 թվականին 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը եղել էր 405 գործ՝ 416 անձի վերաբերյալ։«Միաժամանակ դատարան է ուղարկվել նաև 7 վարույթ բժշկական հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով, ինչը նույնպես աճ է նախորդ տարվա համեմատ (2024-ին՝ 4)»,– նշել է կառույցը։2026 թվական փոխանցված 630 գործը վկայում է, որ ընտանեկան բռնության գործերի քննությունը հաճախ երկարատև և բարդ գործընթաց է։Ինչ բնույթի հանցագործություններ են արձանագրվելԴատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր ծանրության հանցագործությունների։ Դրանց թվում կան նույնիսկ ամենածանր դեպքերը՝• 3 սպանություն,• 1 սպանության փորձ,• 1 դեպք, երբ ծննդկանը սպանել է երեխային։Բացի այդ, արձանագրվել ենԸնտանեկան բռնության շրջանակում արձանագրվել են նաևՎիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության դեպքերում առավել տարածված են հենց ֆիզիկական բռնության դրսևորումները։Բացի այդ, դատարան ուղարկված գործերում կան նաևԴրանցից բացի 52 վարույթ վերաբերում է այլ հանցագործությունների, որոնք արձանագրվել են ընտանեկան բռնության համատեքստում։Տուժողների թվում կան նաև երեխաներԴատարան ուղարկված գործերով արձանագրվել է 417 տուժող։ ՆրանցիցԱյսինքն՝ ընդհանուր առմամբ 52 անչափահաս է դարձել ընտանեկան բռնության զոհ։Միևնույն ժամանակ 365 տուժող եղել է 18 տարեկանից բարձր, ինչը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության հիմնական զոհերը շարունակում են մնալ չափահաս քաղաքացիները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0e/92313543_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f64392d906b979da7d153198b8991585.jpg.webp
ընտանեկան բռնություն, հայաստան, դատարան, հհ քննչական կոմիտե
ընտանեկան բռնություն, հայաստան, դատարան, հհ քննչական կոմիտե
Դատարան ուղարկված 52 բռնության դեպքն անչափահասների նկատմամբ է եղել։
Ընդհանուր գործերի թվում 630 քրեական վարույթ փոխանցվել էր դեռևս 2024 թվականից։ Չնայած ընդհանուր վարույթների աճին, դատարան ուղարկված գործերի թիվը որոշ չափով նվազել է։ 2025 թվականին 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը եղել էր 405 գործ՝ 416 անձի վերաբերյալ։
«Միաժամանակ դատարան է ուղարկվել նաև 7 վարույթ բժշկական հարկադրանքի միջոցներ կիրառելու նպատակով, ինչը նույնպես աճ է նախորդ տարվա համեմատ (2024-ին՝ 4)»,– նշել է կառույցը։
2026 թվական փոխանցված 630 գործը վկայում է, որ ընտանեկան բռնության գործերի քննությունը հաճախ երկարատև և բարդ գործընթաց է։
Ինչ բնույթի հանցագործություններ են արձանագրվել
Դատարան ուղարկված գործերը վերաբերում են տարբեր ծանրության հանցագործությունների։ Դրանց թվում կան նույնիսկ ամենածանր դեպքերը՝
• 3 սպանություն,
• 1 սպանության փորձ,
• 1 դեպք, երբ ծննդկանը սպանել է երեխային։
Բացի այդ, արձանագրվել են
Ընտանեկան բռնության շրջանակում արձանագրվել են նաև
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության դեպքերում առավել տարածված են հենց ֆիզիկական բռնության դրսևորումները։
Բացի այդ, դատարան ուղարկված գործերում կան նաև
Դրանցից բացի 52 վարույթ վերաբերում է այլ հանցագործությունների, որոնք արձանագրվել են ընտանեկան բռնության համատեքստում։
Տուժողների թվում կան նաև երեխաներ
Դատարան ուղարկված գործերով արձանագրվել է 417 տուժող։ Նրանցից
Այսինքն՝ ընդհանուր առմամբ 52 անչափահաս է դարձել ընտանեկան բռնության զոհ։
Միևնույն ժամանակ 365 տուժող եղել է 18 տարեկանից բարձր, ինչը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության հիմնական զոհերը շարունակում են մնալ չափահաս քաղաքացիները։