Չնայած զգուշացումներին` սադրիչ քայլերը շարունակվում են. Էրդողանը՝ Իրանի մասին

https://arm.sputniknews.ru/20260309/chnajats-zgushacumnerin-sadrich-qajlery-sharunakvum-en-erdvoghany-irani-masin-99658226.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085750_89:0:1512:1067_1920x0_80_0_0_12b42cbeccbd1eb90b5ef3b8b3561d06.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան

Բաժանորդագրվել

Թուրքիայի նախագահը հորդորել է ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեին «Իրանի հետ հազարամյա բարիդրացիական և եղբայրական կապերին»։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Չնայած անկեղծ զգուշացումներին, սխալ և սադրիչ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։

Էրդողանի խոսքով՝ չպետք է ձեռնարկվի որևէ քայլ, որը ստվեր կգցի Իրանի հետ հազարամյա բարիդրացիական ու եղբայրական կապերի վրա կամ վնաս կհասցնի իրենց երկրին։

Նա նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Անկարան բանակցություններ է վարել 16 առաջնորդների հետ՝ ճգնաժամը հաղթահարելու ուղի գտնելու համար։

Էրդողանը պնդում է, որ Անկարան «արդարության, միջազգային իրավունքի, Իրանում խաղաղության ու կայունության կողմից է» և կողմ է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։

Նա նաև հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր թուրքական բոլոր ստորաբաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։

«Իրանի հետ Թուրքիայի երեք սահմանային անցակետերում որևէ խնդիր կամ արգելափակում չկա, և Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքում հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար՝ F-16 կործանիչների, վաղ նախազգուշացման օդանավերի և լիցքավորող ինքնաթիռների օգնությամբ»,–ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների համակարգմամբ և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգության ամրապնդման համար։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է ընկնի սիոնիստական զանգվածային սպանությունների թակարդը, որը փորձում է եղբորը հանել եղբոր դեմ»։

Leave a comment