«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից

Այսօր՝ նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից, որի դիմավորման խորհրդանշական արարողությանը ներկա էին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևան:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովը, «GullivAir» ավիաընկերության տնօրենի տեղակալ Իվայլո Իգնատովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին: Չվերթերն իրականացվում են Airbus A320 օդանավերով, «Bulgaria Air» ավիաընկերության հետ համագործակցությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք` gullivair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment