Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մուտք գործած բալիստիկ զինամթերքը վնասազերծվել է ՆԱՏՕ-ի օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների կողմից, որոնք տեղակայված են «Արևելյան Միջերկրականում»։
Զինամթերքի որոշ բեկորներ ընկել են դատարկ հողատարածքի վրա՝ Գազիանթեփ քաղաքում։
Զոհեր և վիրավորներ չկան։
«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը: Սակայն մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեր երկրի տարածքի և օդային տարածքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն վճռականորեն և առանց երկմտանքի։
Մենք նաև կրկնում ենք, որ այս հարցում Թուրքիայի նախազգուշացումները հաշվի առնելը բխում է բոլորի շահերից», – նշվում է հայտարարության մեջ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: