Ընկերությունն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց լիցենզիայի. պետությանը պատճառված 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հասարակություն

09.03.2026 | 18:02

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 11 մլն ՀՀ դրամի վնաս:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Leave a comment