Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանը ճիշտ ուղու վրա է, և Եվրամիությունը պետք է շտկի իր ուղղությունը. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ անհասկանալի է, թե ուր է տանում ԵՄ-ին եվրոպական բյուրոկրատիան։
«Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և գիտենք, թե ուր ենք գնում։ Մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը եվրոպական ինտեգրումն է»,- հավելել է Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ի կողմից վրացական դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար առանց վիզայի ճանապարհորդության ժամանակավոր կասեցումը ցույց է տալիս երկակի ստանդարտներ։