Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից»,- այս մասին արտացոլվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ հրթիռի որոշ մնացորդներ ընկել են Գազիանթեփ քաղաքի դատարկ տարածքների վրա։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
«Բոլորի շահերից է բխում հետևել Թուրքիայի նախազգուշացումներին այս հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։