Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրաքի նավահանգիստների տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին ասել է, որ Հորմուզի նեղուցով նավագնացության դադարեցումից ի վեր ոչ մի առևտրային նավ, այդ թվում՝ լցանավ, չի մտել Իրաքի նավահանգիստներ։
«Հորմուզի նեղուցի փակվելուց ի վեր ոչ մի առևտրային նավ կամ նավթատար չի մտել Իրաքի նավահանգիստներ»,- «Al Jazeera»-ին ասել է պաշտոնյան։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում, այդ թվում՝ Թեհրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։