ԱԱԾ շենքի վրա հրավառ նյութեր նետած անձին 8-12 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում մարտի 6-ին տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մեկ անձ փորձում ՀՀ Ազգային անվտանգության շենքը հրկիզել՝ դրա վրա հրավառ նյութեր նետելով։

Ինչպես հայտնել էին ՆԳՆ-ից՝ տվյալ անձը ձերբակալվել է․ ՀՀ Քննչական կոմիտեից Araratnews-ի հարցին պատասխան հայտնեցին, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ահաբեկչությունը, որը նախատեսում է պատիժ ազատազրկում՝ ութից տասներկու տարի ժամկետով։

Ադյան Գեղամ

Leave a comment