Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է գնահատելու ձեր անփոխարինելի դերը ոչ միայն ընտանիքում, այլև հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։

Ձեր նվիրվածությամբ, ջերմությամբ ու հոգատարությամբ դուք եղել և մնում եք կյանքի, սիրո և ստեղծարարության խորհրդանիշը։ Դուք ընտանիքի ամուր սյունն եք և օջախի ջերմության պահապանը․ հենց դուք եք ձեր անսահման սիրով դաստիարակում սերունդներ՝ նրանց մեջ սերմանելով բարություն, մարդասիրություն և արժանապատվություն։

Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երջանկություն, անսահման սեր, կանացի հմայք և աշխատանքային նորանոր հաջողություններ։

Թո՛ղ իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները։ Ձեր ներկայությամբ շարունակեք լցնել մեր կյանքը գեղեցկությամբ և սիրով։

Սիսիանի համայնքապետարան

Leave a comment