ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցել է Սուրբ եւ անմահ պատարագի:
24News-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը հայտնեց. «Սուրբ և Անմահ պատարագի ընթացքում հնչել է Վեհափառ Հայրապետի անունը, այլ կերպ չէր էլ լինի»։
Հովնան Սրբազանն ասաց նաև, որ իրավապահներից որևէ մեկը նախապես չի եկել, քահանաների հետ չի խոսել:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է պատարագի ողջ ընթացքին, դուրս է եկել ավարտից մի քանի րոպե շուտ:
Հասմիկ Սարգսյան
–00—ՅՄ