https://arm.sputniknews.ru/20261108/mijazgajin-iravitshaki-pvopvokhutjun-kvopirkiny-rd-i-ev-hh-i-mijev-anvtangutjan-harceri-masin-109092103.html
Միջազգային իրավիճակի փոփոխություն. Կոպիրկինը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև անվտանգության հարցերի մասին
Միջազգային իրավիճակի փոփոխություն. Կոպիրկինը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև անվտանգության հարցերի մասին
Sputnik Արմենիա
Դեսպանի խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները պետք է դիտարկել հենց տարածաշրջանային և միջազգային իրադրության տրանսֆորմացիայի համատեքստում: 08.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-08T22:47+0400
2026-11-08T22:47+0400
2026-11-08T22:47+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/38/21/382188_0:83:1600:983_1920x0_80_0_0_893d08c98da5c27a74bfe2e00457fbda.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ծագող հարցերը պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխություններով: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող վերափոխումները հարմարվողականություն են պահանջում և կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թ.-ին երկարաձգվել է մինչև 2044թ.: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրան շոշափելի այլընտրանք չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից: Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների դինամիկայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/38/21/382188_90:0:1510:1065_1920x0_80_0_0_76709dfe4823fec796c1c97973930b79.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
սերգեյ կոպիրկին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Բաժանորդագրվել
Դեսպանի խոսքով՝ տեղի ունեցող փոփոխությունները պետք է դիտարկել հենց տարածաշրջանային և միջազգային իրադրության տրանսֆորմացիայի համատեքստում:
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ծագող հարցերը պայմանավորված են տարածաշրջանային և միջազգային իրադրության փոփոխություններով: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ տեղի ունեցող վերափոխումները հարմարվողականություն են պահանջում և կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։
«Իրավիճակը փոխվել է և փոխվում է՝ և տարածաշրջանում, և աշխարհում։ Իհարկե, դա հարմարվողականություն է պահանջում։ Փոխակերպման այս փուլում հարցերը բնականաբար առաջանում են: Դրանք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ վստահության անկում, ինչ-որ կասկածների առաջացում կամ քաղաքական կուրսի վերաձևակերպում։ Բայց դա օբյեկտիվ գործընթաց է։ Մենք ռազմական ոլորտում փոխգործակցության շատ մեծ փորձ ունենք՝ և տեխնիկական, և նյութական տեսանկյունից։ Ռուսական կողմը պատրաստակամություն ունի շարունակել այդ փոխգործակցությունը, ուստի ես չէի ընկնի այդ հարցում անզուսպ հոռետեսության մեջ։ Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված կլինի կողմերի քաղաքական կամքից»,- հայտարարել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը ռուսական 102-րդ ռազմաբազան է, որը տեղակայված է Գյումրիում ռուս-հայկական համաձայնագրի հիման վրա, որը 2010 թ.-ին երկարաձգվել է մինչև 2044թ.: Մոսկվան, այդ թվում՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, բազմիցս հայտարարել է, որ բազան համարում է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրերից մեկը և դրան շոշափելի այլընտրանք չի տեսնում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է պահպանել ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին գործող համաձայնագրերը և նույնն ակնկալում է Հայաստանից: Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների դինամիկայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: