Այս օրը առանձնահատուկ խոնարհումով գլուխ եմ խոնարհում մեր հերոսածին մայրերի առաջ․ Վաղարշակ Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղերձ է հրապարակել․

Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։

Դուք ընտանիքի ամուր հիմքն եք, հասարակության ուժն ու հոգին։ Ձեր հոգատարությամբ, համբերությամբ և անսահման սիրով ձևավորվում են սերունդներ, կառուցվում է առողջ և արժանապատիվ հասարակություն։ Կինը ոչ միայն կյանքի շարունակողն է, այլ նաև այն ուժը, որը կարողանում է աշխարհը դարձնել ավելի բարի, ավելի լուսավոր և ավելի գեղեցիկ։

Ձեր ուժն ու գեղեցկությունը միայն արտաքինով չեն չափվում․ դրանք արտահայտվում են ձեր իմաստությամբ, ձեր նվիրումով, ձեր ստեղծագործ ու կառուցող բնույթով։ Դուք այն լույսն եք, որը ջերմացնում է ընտանիքները, միավորում մարդկանց և հույս է ներշնչում վաղվա օրվա նկատմամբ։

Այս օրը առանձնահատուկ խոնարհումով գլուխ եմ խոնարհում մեր հերոսածին մայրերի առաջ, ովքեր իրենց որդիների դաստիարակությամբ, անձնվիրությամբ և հայրենասիրությամբ ամուր են պահում մեր ժողովրդի ոգին ու արժանապատվությունը։

Թող ձեր կյանքը միշտ լցված լինի սիրով, հարգանքով և գնահատանքով։ Թող ձեր ժպիտը երբեք չմարի, իսկ ձեր սրտի ջերմությունը շարունակի լուսավորել մեր ընտանիքներն ու հայրենիքը։

Շնորհավո՛ր Մարտի 8։

Leave a comment