Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները

Քաղաքականություն

10.11.2026 | 16:19

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, զբոսաշրջության ոլորտում համագործակցության և տարածաշրջանային հարցեր։

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:

Leave a comment