Միայն կանայք կարող են անել այն, ինչը դեռ չի բացատրել ոչ մի տեսություն՝ միաժամանակ պլանավորել բյուջեն, լուծել տասնյակ խնդիրներ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասում են՝ տնտեսությունը հենվում է թվերի, բանաձևերի և հաշվարկների վրա։ Որպես տնտեսագետ՝ ես պետք է համաձայնեմ դրա հետ… բայց որպես տղամարդ գիտեմ՝ իրականում այն հենվում է նաև կանանց վրա։

Այո՛, միայն կանայք կարող են անել այն, ինչը դեռ չի բացատրել ոչ մի տեսություն՝ միաժամանակ պլանավորել բյուջեն, լուծել տասնյակ խնդիրներ, հոգ տանել սեփական շառավղում գտնվողների մասին և այդ ամենի հետ մեկտեղ… ժպտալու ուժ գտնել։

Սիրելի՛ կանայք, այսօր մենք ձեզ ծաղիկներ ենք նվիրում և հաճոյախոսություններ շռայլում։

Հասկանում եմ, որ մեկ՝ նույնիսկ ամենաշքեղ ու ամենագեղեցիկ ծաղկեփունջը դժվար թե փոխհատուցի ձեր ամբողջ համբերությունն ու հոգատարությունը։ Սակայն սա լավ առիթ է ասելու ամենակարևորը՝ մենք ձեզ գնահատում ենք, հարգում ու սիրում ենք և շնորհակալ ենք այն ամենի համար, ինչը անում եք ամեն օր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment