«Կարծես թե Աբու Դաբիում կայացած բանակցությունները բավականին արդյունավետ էին։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիք կա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ խոսելով Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից։
Ռուբիոն ընդգծել է, որ սա չի նշանակում, թե առաջիկա 24 ժամվա ընթացքում լուծում կգտնվի կամ նման մի բան տեղի կունենա։
«Սակայն շատ կարևոր է, որ բանակցություններում ներգրավված լինեն եվրոպացիները։ Մեր վերջնական նպատակն է ընդլայնել այս եռակողմ ձևաչափը, որպեսզի բանակցային սեղանի շուրջ, բացի ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ռուսաստանից, ներկայացված լինեն նաև եվրոպական պետությունները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։