Մենք խոնարհվում ենք հայ կնոջ ուժի, նվիրումի և արժանապատվության առաջ․ Ռազմիկ Պետրոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, գրելով․

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,

Այսօր՝ Մարտի 8-ին, մենք խոնարհվում ենք հայ կնոջ ուժի, նվիրումի և արժանապատվության առաջ։

Հայ կինը միշտ եղել է ոչ միայն ընտանիքի սիրտը, այլ նաև հայրենիքի լուռ, բայց անսասան պահապանը։ Երբ մեր տղաները կանգնել են սահմանին, նրանց թիկունքին կանգնած է եղել հայ մոր աղոթքը, հայ կնոջ հավատը և սպասումը։

Մենք բոլորս գիտենք, որ մեր հաղթանակների մեջ կա նաև ձեր ուժը՝

մայրերի դաստիարակությունը,

կանանց համբերությունը,

և այն անսահման սերը, որով դուք պահում եք ընտանիքն ու հայրենիքը։

Խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ովքեր իրենց որդիներին մեծացրել են որպես հայրենիքի պաշտպաններ, և այն կանանց առաջ, ովքեր ամեն օր իրենց լուռ նվիրումով հզորացնում են ընտանիքն ու պետությունը։

Թող ձեր սրտերում միշտ լինի խաղաղություն, ձեր աչքերում՝ հույս, իսկ ձեր տներում՝ երջանկություն ու սեր։

Leave a comment