Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությա

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր անփոխարինելի դերը մեր կյանքում, ընտանիքներում և անշուշտ, համայնքի շենացման գործում: Ձեր նվիրումի, համբերատարության և անսահման սիրո շնորհիվ է, որ պահպանվում են մեր ազգային ամուր արժեքներն ու օջախի ջերմությունը:

Մենք երախտապարտ ենք ձեզ այն տոկունության համար, որով կարողանում եք համատեղել ընտանեկան հոգսերը մասնագիտական հաջողությունների և հասարակական գործունեության հետ: Առանձնակի խոնարհումս մեր հերոսների մայրերին ու այրիներին՝ ձեր արիության և ուժի առջև:

Այս տոնական օրը մաղթում եմ ձեզ անսպառ սեր, երջանկություն, քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ բոլոր նախաձեռնություններում:

Թող գարնանային զարթոնքը ձեր հոգիներում միշտ ժպիտ ու լավատեսություն սերմանի:

Մեղրիի համայնքապետարան

Leave a comment