Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերում հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Ուսման Նուրմագոմեդովն իր թիմակիցների հետ հարձակվել են UFC նախկին չեմպիոն, վրացի Մերաբ Դվալիշվիլիի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում: Մերաբ Դվալիշվիլին ԱՄԷ է ժամանել Real American Freestyle (RAF) ազատ ոճի ըմբշամարտի հերթական լիգայի մրցաշարին մասնակցելու համար: Երբ վրացի մարտիկը հարցազրույց է տվել RAF-ի մամուլի ծառայությանը, Նուրմագոմեդովն իր թիմակիցների հետ հարձակվել են նրա վրա:

Միջադեպի պատճառով Ուսման Նուրմագոմեդովը բերման է ենթարկվել ոստիկանություն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment