Նիկոլ Փաշինյանն այսօր իր շրջագայությունը Շիրակի մարզում ամփոփեց «Չամիչով բուլկի» խմբի կատարումները լսելով ու նրանց նվագակցելով։
«Ո՞նց է կոչվում խումբը»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը։
«Չամիչով բուլկի»,-պատասխանեցին։
«Օհոոո, չամիչով բուլկի՞»,-հրճվեց վարչապետը։ Խմբի անդամները նրան առաջարկեցին նվագակցել իրենց, նա ասաց, որ շատ ժամանակ չունի, շատ արագ են անելու։
Նիկոլ Փաշինյանը նվագեց իր իմացած միակ «բիթը»։
Նրանց ուղեկցող ՔՊ-ականներն էլ հիացած լուսանկարում էին նվագող վարչապետին։
«Պայմանավորվում ենք «Չամիչով բուլկու» և վարչապետի հետագա համագործակցության մասին, մի հատ հեռախոսի համար տվեք»,-առաջարկեց Փաշինյանը։
Խմբի անդամները հետաքրքրվեցին, թե ե՞րբ է լինելու վարչապետի հաջորդ համերգը։ Նա պատասխանեց՝ ապրիլի 6-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: