Վարորդական իրավունքի համար քննությունը տեսագրվում է. այն կարելի է օգտագործել արդյունքը բողոքարկելիս


Հաշվառման-քննական ստորաբաժանումների մեքենաներում տեսաձայնագրող սարքավորումներ են տեղադրվել: Քննության ամբողջ ընթացքը տեսանկարահանվում է։ Նպատակը գործընթացը թափանցիկ դարձնելն է: Այն վարորդները, որոնք չեն ընդունի քննության արդյունքները՝ կկարողանան տեսագրությունների միջոցով բողոքարկել։ Այդպիսի դեպքեր արդեն գրանցվել են:

Leave a comment