Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել․ Դանիայի ԱԳ նախարարը՝ Թրամփին





ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հասնի Գրենլանդիայի վերաբերյալ իր նպատակներին՝ Դանիայի և այլ եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելով։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենն այս մասին հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել»,-ասել է Ռասմուսենը։

Նա կոչ է արել Թրամփին «երկխոսությունը սոցիալական ցանցերից տեղափոխել բանակցությունների սենյակ»։




դիտվել է 64 անգամ