«Գոնե պետք է ցույց տային, որ մի փոքր անհանգստացած են»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Շատ զուսպ պիտի պահեին իրենց, գոնե պետք է ցույց տային, որ մի փոքր անհանգստացած են, ոչ թե ցույց տային, թե ամեն ինչ օքեյ է՝ մենք կարկանդակ ենք ուտում»,- լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսպես մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ անդամների ներկուսակցական քարոզարշավը՝ Իրանում ռազմագործողությունների ֆոնին։ «Սուրեն Պապիկյանը մի քանի օր առաջ հանդիպել էր Իրանի պաշտպանության նախարարի հետ, ով հետո պատերազմում զոհվեց, թեյ է խմել հետը, գոնե մի քիչ ցույց տար, որ մտահոգ է։ Այս ամենն անհասկանալի և անընդունելի է ինձ համար»,- հավելեց Աղազարյանը:

Leave a comment