Շիրազում հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել․ իրանցի պաշտոնյա

Քաղաքականություն

06.03.2026 | 15:21

Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Շիրազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, գրում է France 24-ը։

«Այս ահաբեկչական հարձակման հետևանքով նահատակվել է 20 անմեղ քաղաքացի, ևս 30-ը՝ վիրավորվել»,- ասել է Ֆարս նահանգի փոխնահանգապետ Ջալիլ Հասանին, հաղորդում է IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը։

Ըստ Հասանիի՝ հարձակումը տեղի է ունեցել «Շիրազի Զիբաշահր քաղաքի բնակելի թաղամասում»։

Միաժամանակ, Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հաղորդում է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1332-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment