ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում ամերիկյան ցամաքային զորքեր Իրան ուղարկելու հնարավորությունը՝ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար, հայտնում է Time-ը:
«Թրամփը նշել է, որ իր կարծիքով, գործողության նպատակներին կարելի է հասնել չորսից հինգ շաբաթվա ընթացքում, չնայած ընդունել է, որ ժամկետը կարող է երկարաձգվել։ Նա ասել է, որ պատերազմը կշարունակվի մինչև նպատակներին հասնելը»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով Թրամփի խոսքերը։