Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ հետևյալ կառույցների աշխատանքից։ Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ (ՄՀԻ) եւ ԲՐԵՎԻՍ ընկերության իրականացրած ՀՀ բնակչության հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով՝ պատկերն այսպիսին է.
Զինված ուժերի աշխատանքից լիովին գոհ է 39%-ը, ավելի շուտ գոհ է՝ 34%,
Հայ Առաքելական եկեղեցու աշխատանքից լիովին գոհ է 39%-ը, ավելի շուտ գոհ է՝ 23%-ը:
Վարչապետի աշխատակազմից լիովին գոհ է 20%-ը, ավելի շուտ գոհ է՝ 26%-ը,
Դատարաններից լիովին գոհ է հարցվածների 11%-ը, ավելի շուտ գոհ է 29%-ը:
ՄԻՊ գրասենյակի աշխատանքից լիովին գոհ է 15%-ը, ավելի շուտ գոհ է՝ 31%-ը: ԱԺ աշխատանքից լիովին գոհ է 9%-ը, ավելի շուտ գոհ է 23%-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: