Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան խոսել է ընթացիկ մրցաշրջանում գավաթ չնվաճելու հավանականության մասին։
«Արդյոք մտածո՞ւմ եմ առանց տիտղոսների մրցաշրջանի մասին: Հիմա մենք լավատեսորեն ենք տրամադրված։
Բանն այն չէ, որ ինձ դուր չի գալիս թիմի խաղը, այլ այն, որ այստեղ պետք չէ արդարացնել անհաջողությունները: Այստեղ պետք է հաղթել։ Ես կարող էի գալ և պատմել մարզումային գործընթացի ու քաղած դասերի մասին, բայց դա քիչ բան կփոխեր։ Հասկանում եմ, որ Մադրիդի «Ռեալը» կարող է շատ ավելի լավ խաղալ, և գիտեմ, որ մենք հիանալի կազմ ունենք։
Վնասվածքնե՞րը: Դրանք հեշտացնում են իմ աշխատանքը, քանի որ ընտրության հարցում ստիպված եմ լինում ավելի քիչ մտածել: Ես փորձում եմ վստահություն ներշնչել: Դժվար պահերին մենք զուսպ ենք գործում։ Հիմա պետք է ցույց տանք՝ արժանի՞ ենք արդյոք կրելու այս մարզաշապիկը»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Ներկայումս «Ռեալը» 60 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարը «Բարսելոնան» է, որի ակտիվում կա 64 միավոր: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում մադրիդյան ակումբը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ: